Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ գնդապետ Տիգրան Փարվանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: