Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և նրա կինը՝ Լիբին:
Ինչպես Epress.am-ին հայտնել են ԱՄՆ դեսպանատան մամուլի բաժնից, դեսպանը Հովհաննիսյանի հետ քննարկել է նախագահական ընտրություններից հետո Հայաստանում առկա գործընթացները, ինչպես նաև հետաքրքրվել է ընդդիմության առաջնորդի առողջությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանն ու Հեֆերնը զրուցել էին հեռախոսով: