Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նավո), ով հայտնի է իր սկանդալային վարքով և լրագրողների հասցեին հայհոյանքներ շաղ տալով, երեկ հերթական անգամ խորհրդարանում դրսևորվել է իր ողջ «հմայքով», գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ի հին գվարդիայի ներկայացուցիչ Վազգեն Կարախանյանի հետ ԱԺ միջանցքում լրագրողների մոտով անցնելիս՝ Գևորգյանը բավական բարձրաձայն անպարկեշտ բառեր է օգտագործել:
«Սույն պատգամավորը, որ ԱԺ-ում է հայտնվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, այս տարիների ընթացքում այդպես էլ փաստորեն, չկարողացավ գիտակցել ԱԺ-ի, իր տան և փողոցի տարբերությունը», – նշում է թերթը: