Home / Տեսանյութեր / Երևանում մտադիր են 32 հազար ծառ և թուփ տնկել

Երևանում մտադիր են 32 հազար ծառ և թուփ տնկել

Երևանում առաջիկայում անցկացվելիք ծառատունկին տնկվելու է 32 հազար ծառ և թուփ: Այս մասին հայտարարվել է այսօր Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը

Վերջինս, բնապահպանության վարչության պետին փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ լայնամասշտաբ ծառատունկը պետք է ընդգրկի մայրաքաղաքի նախկինում անտառային համարվող և ոռոգման ցանցով ապահովված բոլոր  գոտիները:

Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է ակտիվացնել հեղեղատարների մաքրման աշխատանքները` անձրևների ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով: