Սերժ Սարգսյանը, ով երեկ պատասխան նամակ էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանին, հակված է ընդառաջել նրա որոշ պահանջներին, բայց ոչ այն տեսքով ու չափով, որը Րաֆֆին նշել էր իր նամակում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին և այդ մասին հայտարարություն անել: Այլ կերպ ասած՝ կստացվի ուրույն կոալիցիա: Ըստ մեր աղբյուրների, իշխանությունները պատրաստ են սպորտի և երիտասարդության նախարարությունը տալ «քաղաքապետ» Արմեն Մարտիրոսյանին, սա նաև Արմենի սրտով է՝ ասում են նրանք: Օրակարգում է նաև Սոցապ, Մշակույթի նախարարությունների հանձնման խնդիրը: Ինչ վերաբերում է ուժայիններին և հարկային սեկտորին, ապա լավատեղյակները պնդում են, որ այդ պոստերում կքննարկվեն երկուստեք ընդունելի տարբերակներ և կադրեր», – նշում է թերթը: