Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո հրաժարվել իր մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի ծառայություններից և վերջինիս հետ ուղարկել մեդիաոլորտ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ըստ թերթի աղբյուրների, հնարավոր է, որ Արզումանյանը գործուղվի Սերժ Սարգսյանի փեսայի, Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանի սեփականությունը հանդիսացող PanArmenina Media հոլդինգ, որտեղ ղեկավար որևէ պաշտոն կստանձնի:
Նշենք, որ մեդիա-հոլդինգի կազմում են, մասնավորապես, Արմենիա, Ա ԹիՎի, «Արմնյուզ» հեռուստաընկերությունները: