Home / Հայաստան / ՀՀԿ խմբակցության հայտարարության տակ, բացի ՕԵԿ-ից, ոչ ոք չի ստորագրելու

ՀՀԿ խմբակցության հայտարարության տակ, բացի ՕԵԿ-ից, ոչ ոք չի ստորագրելու

Իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումների վերաբերյալ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Նիստը, ինչպես երեկ հայտնի է դարձել թերթի թղթակցին, ծրագրում են անցկացնել գալիք ուրբաթ օրը:

«Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հասցնի այն կազմակերպել անգամ հինգշաբթի օրը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ նախօրեին զանգահարել է ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին և նրանց փոխանցել իրենց հեղինակած հայտարարության այն նախագիծը, որը դառնալու է արտահերթ նիստի քննարկման առարկան: Նախագիծը դեռ չի հրապարակվել, այդուհանդերձ, մեր թղթակցին հաջողվել է պարզել, որ դրա բովանդակությունը հետևյալն է՝ մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել և քննարկել մյուս ուժերի ասելիքը: Այսօր ՀՀԿ-ն սպասում է խմբակցությունների առաջարկներին: Ըստ մեր տեղեկությունների, որևէ այլ ուժ ՀՀԿ-ի նախագծի տակ չի ստորագրելու, բացի ՀՀԿ-ականներից և ՕԵԿ-ից», – գրում է թերթը: