Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է վերընտրվելուց հետո Երևանի փոխքաղաքապետ նշանակել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Թերթի տեղեկություններով՝ Օհանյանին փոխարինելու է Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Օհանյանն ասել է, որ մման խոսակցություններ չեն եղել: «Նման քննարկում չկա: Զարմանում եմ, թե որտեղից եք այդպիսի բան լսել»,- նշել է Օհանյանը՝ հայտարարելով, թե ինքն այժմ զբաղված է համայնքային խնդիրների կարգավորմամբ:
Թերթը հավելում է, որ Տարոն Մարգարյանը «լավ պաշտոն» է խոստացել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի որդուն, բայց միայն այն դեպքում, եթե պատգամավորը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «լավ» ձայներ հավաքի: