Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների օգտին ձայներ ապահովելու աշխատանքները մեկնարկել են, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ, ըստ լուրերի, ձայներ ապահովելու գործին լծվել են նաև «Հայինկասացիայի» աշխատակիցները: Թերթը նշում է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն Կենտրոնական բանկի սեփականությունն է:
«Ըստ տրամաբանության, Արթուր Ջավադյանի ղեկավարած գերատեսչության աշխատակիցները պետք է աշխատեին իշխող կուսակցության` ՀՀԿ-ի օգտին, սակայն արտառոցն այն է, որ, տարածված լուրերի համաձայն, աշխատում են հօգուտ ԲՀԿ-ի: Նկատենք, որ «Հայինկասացիայի» աշխատանքի կուրացիան իրականացնում է ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը», – նշում է թերթը: