ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Արշալույս Թարվերդյանի, իսկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում՝ Վահրամ Առաքելյանի ընտրության արդյունքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարվել է նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքել հինգական տարի ժամկետով։