Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունով, որը, սակայն, վերջինս չի ընդունել: Այս մասին հայտնում է Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ հղում կատարելով ՀՖՖ հավաքականների բաժնին:
ՀՖՖ նաև նշում է, որ վաղը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը կքննարկի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն:
Նշենք, որ Հայաստան-Չեխիա հանդիպումը ավարտվել է 0:3 հաշվով: 2014 թվականի Աշխարհի Գավաթի եվրոպական գոտու B խմբում Հայաստանին հավաքականը 4 խաղում 3 միավորով 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: