Մարտի 29-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ամպրոպ, այնուհետև առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը կնվազի արևելյան շրջաններում 4-6, մնացած շրջաններում` 2-4 աստիճանով: Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով:
Երևանում մարտի 29-ին, առավելապեսօրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, այնուհետև առանց տեղումների եղանակ: