Home / Տեսանյութեր / Տրանսպորտի և կապի ոլորտում դրական զարգացումները թերացումներից շատ են. օմբուդսմենի զեկույց

Տրանսպորտի և կապի ոլորտում դրական զարգացումները թերացումներից շատ են. օմբուդսմենի զեկույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է 2012 թվականի իր զեկույցի՝ Տրանսպորտի և կապի նախարարության ոլորտում մարդու իրավունքների վիճակին վերաբերող հատվածը:

Նշված ոլորտում օմբուդսմենը հետևյալ  թերացումներն է արձանագրել.

– Ստացվել են մի շարք բողոքներ ճանապարհների՝ մասնավորապես գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ:

– Նախարարության կողմից առանձին դեպքերում պատշաճ հսկողություն չի իրականացվել փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նկատմամբ և բավարար միջոցներ չեն ձեռնարկվել 2012 թվականի ընթացքում երթուղիների չվացուցակների խախտման վերաբերյալ բողոքների արդյունավետ լուծման ուղղությամբ:

– Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների մատչելիության ապահովման խնդիրը:

Արձանագրված դրական զարգացումները.

– Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ և կառուցողական  համագործակցություն է ձևավորվել Պաշտպանի աշխատակազմի և նախարարության միջև:

– Լրացում է կատարվել Կառավաության որոշման մեջ որի արդյուքնում հաշմանդամ երեխային տեղափոխող` ծնողին, խնամակալին կամ վարորդին մեքենան արգելված վայրում կանգնեցնելու համար այդ անձինք չեն տուգանվելու։

– Մեր կողմից բարձրացված «Զվարթնոց» օդանավակայանում լիցենզավորված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու սահմանափակումները գործնականում վերացվել են:

– Սահմանվել է ինքնաշեն տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և պետական գրանցման կարգը, որի արդյունքում հստակեցվել է գործընթացը:

– Նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան Նախարարությունը իրականացրել էուսումնասիրություններ` փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նպատակով:

– 2012 թվականի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից անցկացված միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթներն անց են կացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանվածպահանջներին համապատասխան` հավասար մրցակցային պայմաններում:

– Հանվել է տրանսպորտային միջոցներին ներկայացվող տարիքային սահմանափակումը, որի արդյունքում 2012 թվականին ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա  է տրվել 1960 անհատ ձեռնարկատիրոջ: