«Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` «Իրավունք» թերթը, վկայակոչելով իր՝ «իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները», տեղեկատվություն է հրապարակել, որ իբր «մյուս շաբաթվա ընթացքում ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակում» և որ իբր այդ սադրանքը կազմակերպված է «Սիվիլիթասին մոտ կանգնած, այսպես կոչված՝ քաղաքացիական ակտիվիստների» կողմից:
««Սիվիլիթասը» ՀՀ իրավապահ մարմիններից՝ ոստիկանությունից, դատախազությունից և ԱԱԾ-ից, պահանջում է անհապաղ հարցաքննել լուրի և թերթի պատասխանատուներին՝ բացահայտելու այս՝ ակնհայտորեն սուտ հրապարակման շարժառիթները և պատվիրատուներին:
Արդեն տասն ամիս «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ շարունակվող հետապնդումներին ավելացել են նաև քարոզչական հնարքները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն արատավորել կազմակերպության բարի համբավը», – ասված է հաղորդագրության մեջ: