Home / Հայաստան / Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Եվրո 2020-ի խաղերն ընդունելու համար

Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Եվրո 2020-ի խաղերն ընդունելու համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պատրաստվում է վերանորոգել «Հրազդան» մարզադաշտը, այն համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ մարզադաշտում աշխատանքները կատարվելու են 5 տարվա ընթացքում:

Հայրապետյանն ասել է, որ Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել 2020 թվականի Եվրոպայի առաջնության որևէ խմբի հանդիպումները «Հրազդան» ստադիոնում ընդունելու համար:

Հիշեցնենք, որ, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, Եվրոպայի 2020 թվականի առաջնությունն անցկացվելու է ոչ թե մեկ երկրում, այլ մի քանի եվրոպական քաղաքներում: Եզրափակիչ հանդիպումն անցկացնելու իրենց ցանկության մասին արդեն հայտնել են Լոնդոնը և Կիևը: Առաջնության ձևաչափի և ընդունող քաղաքաների մասին որոշումը ՈՒԵՖԱ-ն պետք է կայացնի 2014 թվականին: