Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր մեկնարկած մարզային հանդիպումներից մեկի ժամանակ՝ Կապանում, «Ժառանգության» առաջնորդի ելույթն ընդհատել է մի քաղաքացի՝ հայտարարելով, թե ինքը ընտրել է Սերժ Սարգսյանին: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը շարունակել է հանդիպումը, իսկ դրա ավարտից հետո բացվել է քաղաքի մշակույթի տան դուռը, որտեղից դուրս են եկել մոտ երկու տասնյակ երիտասարդեր և սկսել են վանկարկել «Հե-ռա-ցի՛ր»: Ինչպես նշել են «Ժառագության» ակտիվիստները, իրենք ճանաչել են այդ մարդիկանց, քանի որ նրանք սադրանքներ են հրահրում ամեն անգամ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքում հանրահավաքներ է անցկացնում:
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ իր հետ գործ ուներ Սյունիքի մարզպետը, սակայն նա, փաստորեն, չի եկել հանդիպմանը:
Նշենք, որ այս անգամ ևս ոստիկանները հայտատարել են, որ հավաքը արտոնված չէ, քանի որ Կապանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել: