Home / Հայաստան / Երևանի ընտրություններին ամենաթանկ եթերը «Շանթ»-ինն է

Երևանի ընտրություններին ամենաթանկ եթերը «Շանթ»-ինն է

Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության ընթացքում 15 հեռուստառադիոընկերություններից վճարովի եթերի համար ամենաբարձր գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ 120 հազար դրամ (ԱԱՀ-ն ներառյալ) մեկ րոպեի համար: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Երկրորդ տեղում է «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ 110 հազար դրամ, իսկ Հայատսանի հանրային հեռուստաընկերության սակագինը 80 հազար դրամ է: