Yerkir.am-ի տեղեկություններով` մոտ կես ժամ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:
Նախնական տեղեկություններով` համայնքապետին սպանել են: Այս պահին ոչ ոքի չեն թույլատրում մոտենալ դիակին, սպասում են ոստիկանությանը:
Հրաչ Մուրադյանը եղել է ազատամարտիկ, ակտիվ մասնակցություն ունեցել Արցախի ազատագրման համար մղվող մարտերին, երկար տարիներ ղեկավարում էր Պռոշյան համայնքը: