Home / Տեսանյութեր / Ադամանդների գործը. ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատան պետը

Ադամանդների գործը. ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատան պետը

Ոստիկանությունը ձերբակալել է «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին: Այս մասին հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ Փափազյանը մեղադրվում է մաքսանենգության մեջ: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Երևանի բնակիչ Աշոտ Գասպարյանը:

ՀՔԾ-ն նշում է, որ, համաձայն իրավապահ մարմինների կասկածի, ձերբակալվածները Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշոր չափերի՝ 2702.58 կառատ ադամանդները 2013 թվականի մարտի 1-ին Արսեն Փափազյանի պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսային հսկողությունից թաքցնելու և չհայտարարագրելու միջոցով տեղափոխել են Հայաստան: