Home / Հայաստան / Բյուրականում ՀԷԿ-ի կառուցման պատճառով մարդիկ ոռոգման ջուր չունեն

Բյուրականում ՀԷԿ-ի կառուցման պատճառով մարդիկ ոռոգման ջուր չունեն

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի մոտ գտնվող ձորում ՀԷԿ կառուցելու պատճառով բյուրականցիները զրկվել են ոռոգման ջրից: Այս մասին հայտնել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն զանգահարած քաղաքացիները:

Մարդիկ նշել են, որ իրենց տեղեկություններով՝ ՀԷԿ-ի սեփականատերը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է և մի պարսկահայ:

Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը, սակայն, թերթի հետ զրույցում, հերքել է, թե ՀԷԿ-ը պատկանում է Հովսեփյանին: Նա նաև ասել է, որ ՀԷԿ-ն արդեն երկար ժամանակ է` կառուցվում է. «Արդեն երեք ՀԷԿ է կառուցվում, ու որևէ լուրջ խնդիր չկա»: