Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները գողություններ կատարելու կասկածանքով մարտի 30-ին Ռուսթավելու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Տաթևիկ Ս.-ին, հաղորդում է ոստիկանության կայքը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Տաթևիկը մարտի 27-ին, ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութներից գողացել է շուրջ 235.000 դրամ արժողության կանացի և մանկական կոշկեղեն:
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: