Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված գյուղապետ Հրաչ Մուրադյանի (լուսանկարում) սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ՝ 33-ամյա Արտակ Պետրոսյանը և 31-ամյա Արայիկ Պետրոսյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Պետրոսյանները եղբայրներ են:
Հիշեցնենք, որ Մուրադյանին սպանել էին ապրիլի 2-ին հրազենից Պռոշյանի գյուղապետարանի դիմաց: