Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն այսօր հայտարարել է «Բարև» Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի բացման մասին, որը միտված է Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը:
«Սա հիմնադրամ է մեր երեխաների ապագայի համար: Ներդրված յուրաքանչյուր դրամական միջոց ուղղակիորեն կնպաստի մեր հայրենիքում իրական ժողովրդավարությանը նպատակամիտված մեր շարժմանը»,- «Բարև» հիմնադրամի հիմնադիր խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի խոսքերն է փոխանցում Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը:
Նվիրատվություն անելու համար կարելի է այցելել «Բարև» հիմնադրամի կայք՝ BarevFoundation.com կամ BarevHimnadram.com: