Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կրկին սարդարապատային է. երկիրը փրկելու համար պետք է համայն հայության ուժերի մեկտեղումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանn ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով՝ պետք է օր առաջ լծվել այլընտրանքային իշխանություն ձևավորելու գործին:
«Ես համաձայն չեմ, թե ժողովուրդը պատրաստ չէ պայքարի: Նա պատրաստ է, եթե տեսնի պայքարի հեռանկարը: Մենք («Սարդարապատ» – խմբ.) այլընտրանքային իշխանության ձևավորման հարմար պահ ենք համարում ապրիլի 9-ը: Չենք ընդունում ժողովրդին Բաղրամյան 26 ուղղորդելը, դեպի փակուղի տանելը: Այդ օրը պետք է լինի ինքնակազամակերպման սկիզբ»,- ասել է Սեֆիլյանը: