Ապրիլի 2-ին սպանված Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանը որոշ ժամանակ առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Ոստիկանությունից թերթին փոխանցել են, որ գյուղապետին անգամ կանչել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նա անցկացրել է բավական երկար ժամանակ: Թե ինչ գործով է Հրաչ Մուրադյանը կանչվել ոստիկանության 6-րդ վարչություն, թերթին չի հաջողվել ճշտել: