Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում սկանդալային հայտարարություն է արել. նա հրապարակավ կասկածի տակ է դրել ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը, գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել»,- ասել է Բաղդասարյանը՝ փաստորեն, խոստովանելով, որ այս իշխանությունը Հայաստանի ժողովուրդը չի ձևավորել, այսինքն՝ ոչ ԱԺ-ն, ոչ Սերժ Սարգսյանը չեն ընտրվել ժողովրդի կամքով: Նա նաև նշել է. «Կարևոր է, որ ղեկավարեն իսկապես գրագետ, կիրթ մարդիկ»:
«Եթե այս հայտարարության հեղինակը լիներ ընդդիմադիր գործիչ, միգուցե, համարեինք հասարակ քննադատություն իշխանությունների հասցեին: Բայց դրա հեղինակը ԱԱԽ քարտուղարն է: Ցանկացած նորմալ երկրում այս հայտարարությունը սկանդալային հետևանքներ կունենար»,- գրում է «Ժողովուրդը»: