ՀՀ նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ապրիլի 8-9-ը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Իրանի արտգործնախարարին կընդունի ՀՀ նախագահը, բացի դա, նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները:
Թե ինչ թեմաներ են շոշափվելու բանակցությունների ընթացքում ԱԳ նախարարությունը չի մանրամասնում: