19:30 Ոստիկանության բաժնից շարունակում են դուրս գալ ակտիվիստները: Արդեն բաց են թողել Կարեն Հարությունյանին, կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանին, արվեստագետ Կարեն Օհանյանին: Նրանք նշում են, որ ներսում և ոչ մեկը ոչինչ չի ասել, ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել:
19:05 Ոստիկանության բաժնից դուրս է եկել առաջին ակտիվիստը՝ Անտոն անունով: Նա նշել է, որ ակտիվիստներից ոչ մեկը ոչ մի բան չի ստորագրել, և բոլորին պատրաստվում են ազատ արձակել: Անտոնը նշել է, որ ոստիկանությունում իրենց ասել են, որ բերման են ենթրակել հասարակական կարգը պահպանելու գործողություններին խոչընդոտելու համար:
19:03 Բաժնից դուրս եկած օմբուդսմենի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ բաժնում գտնվումէ 15 մարդ և նրանց բաց կթողնեն մինչև 20:00-ն:
18:50 Անի Թորոսյանին թույլ են տվել մտել ոստիկանական բաժին: Առայժմ չի հաջողվում ճշտել, թե ինչ պատճառով է ժամանաել ոստիկանական մեքենան:
18:00 Արաբկիրի ոստիկանության բաժնի մոտ այս պահին տասնյակ մարդիկ են հավաքված: Բաժնում գտնվում են այսօր Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված ակտիվիստները:
Այսօր նրանք ԱԺ-ի շենքի դիմաց վիճաբանել են ոստիկանների հետ, որոնք պահանջել են հեռանալ տվյալ վայրից: Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը հայտարարել է, որ ցանկանում է մնալ ԱԺ-ի մոտ, որից հետո նրան ուժով փորձել են տանել դեպի ոստիկանական մեքենա: Դեպքի վայրում գտնվող ակտիվիստները պատմում են, որ ոստիկանները սկսել են քաշքշել միջամտած աղջիկներին, իսկ մի քանի ակտիվիստների, ովքեր փորձել են պաշտպանել աղջիկներին, նույնպես սկսել են բերման ենթարկել: Մարդիկ գոռում էին՝ «Սերժիկ, հեռացիր», ինչպես նաև բռնվում ԱԺ-ի մուտքի ճաղերից՝ փորձելով դիմադրել ոսիտկաններին: Վերջիններս բերման են ենթարկել ոչ բոլորին, ովքեր ներկա են եղել դեպքի վայրում: Տարբեր գնահատականներով բերման են ենթրակվել 20-ից մինչև 50 մարդ:
Արաբկիրի ոստիկանության բաժին քիչ առաջ մտել է Armenia Today կայքի պմբագիր, մասնագիտությամբ փաստաբան Արգիշտի Կիվիրյանը, սակայն այս պահին այլևս ոչ մեկին ներս չեն թողնում: Բաժնի մոտ գտնվող հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը բանակցել է ոստիկանների հետ, որպեսզի իրեն և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Անի Թորոսյանին ներս թողնեն, սակայն ոստիկանները մուտքն արգելել են: Դանիելյանը նշել է, որ իրենք պատրաստվում են իրավական խորհրդատվություն տրամադրել բերման ենթարկվածներին, և պահանջել, որպեսզի ներս թողնեն գոնե փաստաբանին, սակայն նրան ասել են, որ ոստիկանության բաժին մուտք գործելը հնարավոր կլինի ավելի ուշ, բայց ոչ այս պահին:
Անի Թորոսյանը որոշել է զանգահարել ոստիկանության 1-02 համարոր և ահազանգել ապօրինության մասին:
18:35-ի սահմաններում բաժնի մոտ է եկել շտապօգնության մեքենա: Լրագրողների և քաղաքացիների հարցին, թե ինչ է պատահել ներսում, հերթապահ ոստիկաններն ասել են, որ չգիտեն, գուցե, ինչ-որ մեկն իրեն վատ են զգացել: