Հազարավոր ոստիկաններ այսօր ժ.19.00-ի սահմաններում փակել են Բաղրամյան պողոտան՝ թույլ չտալով մարդկանց բազմությանը քայլել դեպի Բաղրամյան 26:
Հազարավոր մարդկանց և ոստիկանների միջև բախումներ են սկսվել Բաղրամյան պողոտայի ներքևի հատվածում՝ Գրողների միության շենքի մոտ: Մարդիկ ցանկանում էին շարունակել ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել՝ մարդկանց հրելով դեպի ներքև: