Ապրիլի 9-ին, ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Տիգրան Հայրապետյանն է:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն: