«Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացրել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ինքնասպանությունների վիճակագրությունը:
Ապրիլի 7-ին երկու ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Արաբկիրում գտնվող շենքի 8-րդ հարկից նետվել է 27-ամյա մի աղջիկ, իսկ Աջափնյակում 26-ամյա մի երիտասարդ, տանը ինքն իր վրա կրակել է որսորդական հրացանից:
Չարենցավանում էլ ապրիլի 6-ին 4-րդ հարկի պատուհանից նետվել է Գառնիկ Սայադյանը: Տղամարդը ողջ էր մնացել և տեղափոխվել Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ապրիլի 5-ին նույն Չարենցավանում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել մի տղամարդ: