Երեկ՝ Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցած ՃՏՊ-ի հետևանքով բախվել են «ԳԱԶել» մակնիշի և «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի: Վիրավորվածը՝ ՀՀ քաղաքացի «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 47-ամյա Արմեն Վարդանյանը, հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը միջին ծանրության է։ Այս մասին այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնին տեղեկություն է տրամադրել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը:
Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ` Զուրաբ Ավագյանը, Սասունիկ Սարգսյանը և Արթիկի բնակիչ Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։
Նշենք,որ վերոնշյալ անձինք Գյումրի-Մոսկվա չվերթով ժամը 18.57-ին վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներն են եղել և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մոսկվա:
Մյուս զոհերի ինքնությունը պարզվում է: