Ապրիլի 2-ին սպանված Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հարազատները հետ են ուղարկել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղարկած ծաղկեպսակը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ նման վերաբերմունքի պատճառը եղել է Մուրադյանի մահից Շահգալդյանի կողմից էլեկտրոնային պարբերականներից մեկի հետ զրույցում արված արտահայտությունը. «Միջակ գյուղապետ էր… Նրան հանդիմանել ենք իր վատ աշխատանքի համար… բայց նրան սիրում էին գյուղացիները, այսպես ասած` կռված տղա էր»:
«Մարզում պտտվող լուրերի համաձայն՝ Շահգալդյանն էլ հետ ուղարկված ծաղկեպսակի վրայից սև ժապավենը հանել է տվել և ծաղկեպսակը վերադարձրել խանութ՝ հետ վերցնելով գումարը», – գրում է թերթը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է մարզպետից պարզել լուրի իսկությունը, ինչին Շահգալդյանը պատասխանել է. «Պռոշյանի հետ կապված հարցեր մի՛ տվեք: Հոգնել եմ: Հանգիստ թողեք ինձ»: