հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ծնկի հարվածով չեն կարողացել քիթ ջարդել». Մարտիրոսյանը մեկնաբանել է երեկվա միջադեպը

«Ծնկի հարվածով չեն կարողացել քիթ ջարդել». Մարտիրոսյանը մեկնաբանել է երեկվա միջադեպը

Ոստիկաններն այնքան չեն կարողանում սնվել իրենց նվազ աշխատավարձով, սպիտակուց օգտագործել, որ ծնկով մի քանի անգամ հարվածում են քաղաքացու քթին ու չեն կարողանում ջարդել: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ըմբշամարտիկ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպը:

«Այն, ինչ եղավ Բաղրամյան պողոտայում երեկ՝ ժամը 7-ին, պարզագույն բռնություն էր, ավելի ճիշտ՝ շակալների բռնություն, երբ ոստիկանները ոհմակով հարձակվում են իրենց զոհի վրա, բայց, բարեբախտաբար, ես այդքան էլ զոհի  կարգավիճակում չեմ կարող լինել: Ի դեպ, ծնկով քթիս հարվածողը իրեն բերետավորի տեղ դրած անձնավորություն էր, ով բերետից շատ հեռու է: Ավելացնեմ նաև, որ ծնկով հարվածը ամենաուժեղն է», – ասել է Մարտիրոսյանը, ով ռենտգեն հետազոտությունից հետո պարզել է, որ քթի կոտրվածք չունի:

Ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի կադրերը  մեր զրուցակիցը դիտել է ավելի ուշ. միջադեպի պահին ինքը  պարզապես չի նկատել, թե քանի ոստիկան է շրջապատել իրեն:

«Պատճառը երևի երեկ՝ ավելի վաղ մորս խփելու ու աղջկաս վախեցնելու հետ կապված հրմշտոցն էր եղել, ու դրա հետ կապված ոստիկանները քեն էին պահել: Ինչ-որ  ոմակային բան էր. ոստիկանության գործողությունները կարող են լինել ոհմակային ու սադիստական: Ես ինձ ադեկվատ եմ պահել, չեմ հարվածել որևէ ոստիկանի, ինչը վկայում են նկարահանված կադրերը, ու միանգամից էդպիսի սադիստական վերաբերմունք: Դա բոլորովին այլ բանի մասին է խոսում», – ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Նա վստահեցրել է, որ ըստ էության ինքը որևէ ոստիկանի չի հայհոյել ու մինչ այդ դրվագը կանգնած զրուցել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ու միայն ոստիկանների ակտիվ միջամտության շնորհիվ բաժանվել է Հովհաննիասյանից:

«Այն, որ ցանկացած պարագայում ոստիկանների իմ հանդեպ ունեցած անհատական պահը շատ ակնհայտ է ու ես ոնց որ թիրախ եմ դարձել»,- եզրափակել է Մարտիրասյանը՝ ընդգծելով, որ հետագա գործողություններով կզբաղվի իր փաստաբանը:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի