Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակտիվիստները Հովհաննիսյանից պահանջել են ասել՝ որոնք են հետագա քայլերը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակտիվիստները Հովհաննիսյանից պահանջել են ասել՝ որոնք են հետագա քայլերը

Այսօր երեկոյան Ծիծեռնակաբերդից Ազատության հրապարակ վերադարձած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանին հարցով է դիմել ակտիվիստներից մեկը, ով Ռուսատսանից Հայաստան է եկել Հովհաննիսյանի շարժմանը մասնակցելու համար:

Որպես Գևորգ ներկայացած երիտասարդն ասել է, որ քանի դեռ Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդում էր, իրենք 2,5 ժամ մնացել էին առանց առաջնորդի և չգիտեին՝ ինչ անել:

Երիտասարդի խոսքով՝ ՀՀ կառավարությունը համակարգ է, որի դեմ պետք է պայքարել համակարգի մեթոդով, քանի որ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի մնացած ամբողխն ինքնակառավարվել չէր կարող, տիրում էր «խառը վիճակ»:

«Իմ ուզածը ինչ ա՞, ուզում եմ իմանալ հետագա քայլերը», – ասել է Գևորգը:

Րաֆֆի Հովհաննիսյանը, իր հերթին, ասել է, որ երիտասարդները պետք է գիտակցեն, թե իրենց սերունդը ինչի է պատրաստ:

Ակտիվիստներից մեկն էլ Հովհաննիսյանին ասել է՝ «Դուք մեզ կոնկրետ քայլեր ասեք, մենք անող ենք»:

«Շատ լավ», – պատասխանել է Հովհաննիսյանը: