Այսօր 18:30-ի սահմաններում, երբ ոստիկանական պատը փակել էր Բաղրամյան պողոտան ներքևի հատվածում, բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ցանկանում էին բարձրանալ դեպի նախագահական նստավայր, իրենց դժգոհությունն են հայտնել ոստիկանների գործողությունների վերաբերյալ, հնչել են հորդորներ միանալ ցուցարարներին:
Մի պահ մարդիկ սկսել են «զրուցել» ոստիկանների հետ, «ինչո՞ւ եք մեր դեմ կանգնում» հարցն են ուղղել նրանց, անվանել «հանցագործ», կոչ են արել «ադրբեջանցու դեմ կռվել»: Վահաններով փակված ոստիկանները քաղաքացիներին խոսքով չեն պատասխանել: