«Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին համագումարին հրավիրվել են այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել ՀԱԿ-ի հետ: Այս մասին Epress.am-ին ասել է ՀԱԿ ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Ժառանգություն» կուսակցությանը հրավեր է ուղարկվել:
Հարցին, թե, այնուամենայնիվ, կոնկրետ «Ժառանգությանը» հրավեր ուղարկվել է, թե ոչ, Զուրաբյանը կրկին պատասխանել է, որ հրավիրվել են միայն համագործակցել պատրաստ ուժերը:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Galatv.am-ի հետ զրույցում, նույն հարցին պատասխանելով ,ասել է, որ «Ժառանգություն» կուսակցությունից ոչ ոք հրավիրված չի եղել ՀԱԿ կուսակցության համագումարին: