Home / Հայաստան / ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Բոսթոնում պայթյունների հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, կան 100-ից ավելի վիրավորներ

ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Բոսթոնում պայթյունների հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, կան 100-ից ավելի վիրավորներ

Ապրիլի 15-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել: Այս տեղեկությունները հաղորդել է Բոսթոնի ոստիկանությունը: Մահացածներից մեկը 8-ամյա երեխա է, տուժածների թիվն անցնում է 100-ից:

CNN-ի թվյալներով՝ հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 140 մարդիկ, նրանից 17-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Պայթյունները 20 վայրկյանի տարբերությամբ գրանցվել են տեղի ժամանակով 14:50-ին՝ Բոսթոնի մարաթոնի եզրափակիչ հատվածի ժամանակ, երբ հաղթողն արդեն հատել էր վերջնագիծը:

Դեպքի վայրում ոստիկանները երկու չակտիվացված պայթուցիկ սարք են հայտնաբերել, երրորդը հայտնաբերվել է հարակից փողոցում:

Տեսանյութը՝ Associated Press

 

Անմիջապես պայթյունից հետո քաղաքաղում անջատել են բջջային կապը, մոտ 1 ժամով արգելել են բոլոր չվերթները:

Հեռագայում Բոսթոնի օդանավակայանը բացվել է, սակայն ինքնաթիռներին արգելել են թռչել պայթյունի տեղանքի վրայով:

ԱՄՆ-ի իշխանություններն արդեն հայտարարել են, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն է, իսկ Բարաք Օբաման կատարվածը ողբերգություն է որակել:

Լուսանկարները՝ Reuters գործակալության