Home / Հայաստան / Ինչով է պայմանավորված խանութներում հայկական պանրի դեֆիցիտը

Ինչով է պայմանավորված խանութներում հայկական պանրի դեֆիցիտը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երևանի սուպերմարկետներում հայկական արտադրության պանիր չկա, ու թերևս մինչև մայիս խանութները նոր խմբաքանակ չեն ստանա, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Պանրի դեֆիցիտի մասին թերթը զրուցել է ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանի հետ:

«Պանիր արտադրող ընկերությունները կաթ չեն ունեցել: Քիչ է եղել: Այս խնդիրը բոլոր ընկերությունների մոտ է: Եվ սա կշարունակվի մինչև մայիս ամսվա վերջ: Անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է», – ասել Գրիգորյանը:

Վերջինս, այնուամենայնիվ, խորհուրդ է տվել  քաղաքացիներին խուճապի չմատնվել: