Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այլևս չեն աշխատում այգում, որը ենթադրաբար պատկանում է Սերժ Սարգսյանի եղբայրներից մեկին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ ուսանողները դադարեցրել են աշխատանքները թերթի «Ուսանողները Սերժի եղբոր այգում» հրապարակման հաջորդ օրն իսկ:
Հրապարակման մեջ «ՀԺ»-ն նշել էր, որ այգին ծիրանի է և զբաղեցնում է 40 հեկտար տարածք, որտեղ, ըստ պաշտոնական բացատրության, ուսանողները աշխատում էին արտադրական պրակտիկայի շրջանակներում:
Թերթի հարցմանն ի պատասխան, երեկ բուհից պարզաբանել են, որ ուսանողների այգի չգնալը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծիրանի այգու հետ կապված հետաքրքրող թեմատիկան արդեն սպառվել է և ուսանողներին բացատրելու, ցուցադրելու նյութ այլևս չի մնացել:
«Փաստորեն, հրապարակման հաջորդ օրն իսկ ուսանողներին բացատրելու նյութն այգում սպառվել է»,- բուհի պարզաբանումը մենկաբանել է թերթը: