Ապրիլի 18-ին` ժամը 15.14-ին, տեղական ժամանակով ժամը 14.39-ին Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 45 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Այս մասին հյատնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես, Մեղրի, Կապան, Ջերմուկ և Եղեգնաձոր քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ: