Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանին պատկանող ավտոբուսների ուղևարձի գինը բարձրացել է. թերթ

Հովիկ Աբրահամյանին պատկանող ավտոբուսների ուղևարձի գինը բարձրացել է. թերթ

Արտաշատ-Երևան ավտոբուսների ուղևարձը թանկացել է և ավտոբուսների ուղևորներին տեղափոխում են երթուղային տաքսիների գներով: Այս մասին ահազանգներ է ստացել «Չորրորդ ինքնիշխանություն» օարթերթը:

Որոշ մասնավոր ավտոբուսներ ուղևարձը դարձրել են 250 դրամ՝ 200-ի փոխարեն: «ՉԻ» տեղեկություններով՝ «թանկաբազար» ավտոբուսները պատկանում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և նրա եղբորորդուն՝ Արտաշատ-Երևան երթուղային տաքսիների գծատեր, ոստիկանության Արարատի տարածքային վարչության պետ Արսեն Աբրահամյանին: