Home / Հայաստան / Նախագահականը 110 հազար դրամանոց ծաղկեպսակներ է գնում

Նախագահականը 110 հազար դրամանոց ծաղկեպսակներ է գնում

ՀՀ նախագահի նստավայրն այս տարվա մեջ 1 միլիոն 100 հազար դրամի, իսկ ՀՀ կառավարությունը՝ 770 հազար դրամի ծաղկեպսակ է գնել՝ յուրաքանչյուրը 110 հազար դրամ արժողությամբ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ երկու հիմնարկներն էլ գնումները կատարել են մեկ անձից՝ «Արա Թորոսյան» Ա/Ձ-ից:

«Եթե մեկ անձից գնում կատարելը կարելի է ինչ-որ տեղ «տրամաբանական» համարել, քանի որ տվյալ դեպքում այն եղել է անհետաձգելի, ապա անտրամաբանական է ծաղկեպսակների գինը: Սովորաբար ծաղկեպսակներն ավելի էժան են. կախված սեզոնից՝ գինը սկսվում է 10 հազար դրամից մինչև 50 հազար դրամ: Այնպես որ, մեկ ծաղկեպսակը 110 հազար դրամով գնելը թերևս լուրջ կասկածներ է հարուցում և այլ ենթադրությունների հիմք տալիս: Իհարկե, չի բացառվում, որ Սերժ և Տիգրան Սարգսյանները որոշել են կառավարության անունից բավական ճոխ ծաղկեպսակներ ուղարկել անհրաժեշտ վայրեր, բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ արդյոք նման շռայլության կարիք կար», – գրում է թերթը: