7 ժամ առաջ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Վեստ փոքրիկ քաղաքում գտնվող պարարտանյութերի գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորել: Այս պահի դրությամբ նահանգային իշխանությունները զոհերի թվի մասին հստակ տեղեկատվություն չեն հաղորդում, նախնական տեղեկություններով մահացել է առնվազն 2 մարդ, վիրավորների թիվն անցնում է 100-ից:
Reuters գործակալության հաղորդմամբ, Վեստում 2700 մարդ է ապրում, և նրանցից կեսին ստիպված են եղել տարհանել, մյուս կեսին կարող են տարհանել մոտ ժամերի ընթացքում: Վառվել կամ քանդվել են 60-80 տներ, դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: Նրանք փորձում են թույլ չտալ, որպեսզի կրակը հասնի պարարտանյութերով լի երկրորդ պահեստին:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ աղետի վայրն այս պահին պատերազմական գոտի է հիշեցնում: