ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր վիրահատվում է: Այս մասին նա այսօր առավոտյան գրել է Facebook-ի իր էջում:
«Սա ձեզ համար եմ գրում և վատ մի զգացեք, որ նաև որոշ ժողովրդի լեզվով ասած «շանտղերք» էլ են կարդում իմ՝ ձեզ գրած ընդհանուր նամակները։ Բա, առիթ չունենա՞ն իրենց ծագումը հիշելու…», – իր գրարումն այսպես է սկսել Հայրիկյանը:
Նա հիշեցրել է, որ այս պահին գնտվում է Բելգիայում ՝ Բրյուսելում։
«5-6 ժամից վիրահատելու են։ Հուսով եմ, չէ, երևի ճիշտ կլինի ասել՝ եթե Տերը կամենա, ամեն ինչ բարեհաջող կավարտվի։ Նվազագույնը խոստացել են, որ գոնե հստակ կիմանան, թե ինչ է կատարվում։ Քնեցնելու են։ Ասում են՝ կտևի 2-5 ժամ։ Եկեք մյուս մանրամասնությունները չգրեմ կամ հետո կգրեմ մասնավոր նամակներով», – մասնավորապես, գրել է Հայրիկյանը։