Home / Հայաստան / «Փարոս» համակարգն աշխատում է Տարոն Մարգարյանի համար. աղբյուր

«Փարոս» համակարգն աշխատում է Տարոն Մարգարյանի համար. աղբյուր

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը գործի է դրել բոլոր լծակները` ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի օգտին աշխատելու համար, հայտնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ Անտոնյանը կարգադրել է «Փարոս» համակարգի աշխատակիցներին գանգահարել համայնքի բոլոր նպաստառուների բնակարաններ և զգուշացնել, որ իրենց անունները գրվելու են Մարգարյանի համակիրների ցուցակում, այդ իսկ պատճառով «Փարոսից» օգտվող ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներր պետք է ընտրեն գործող քաղաքապետին:

Թերթը տեղեկության առնչությամբ փորձել է մեկնաբանություններ ստանալ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից, սակայն թաղապետարանից հայտնել են, որ վերջինս գտնվում է արձակուրդում: