Home / Տեսանյութեր / 55-ամյա երևանցին ահազանգել է, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել

55-ամյա երևանցին ահազանգել է, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել

Ապրիլի 18-ին, ժամը 19.10-ին Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ Հ. Ղամբարյանն ահազանգել է Արտակարգ նախարարություն, որ ինքը պատրաստվում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը, «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները:

Բացատրական աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է:

Շտապօգության աշխատակիցները տեղում վիրակապել են 55-ամյա Հ. Ղամբարյանի վնասված ձախ դաստակը, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: