«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մայրը՝ Լուսյա Պետրոսյանը, վստահ է, որ այն ոստիկանները, ովքեր ապրիլի 9-ին ձեռք են բարձրացրել իր որդու վրա, պետք է պատժվեն: Այս մասին Մարտիրոսյանի մայրն Epress.am-ին ասել է ՀՔԾ-ի մոտ այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ:
«Շատ զարմանալի է, որ մարդ չի կարողանում հանգիստ քայլել Երևանի փողոցներով: Ինչպե՞ս կարելի է 60 տարեկան կնոջը քաշքշել տղայի աչքի առաջ, կամ եթե իմ տղան հանցագործ չէր, ինչո՞ւ էին քաշքշում», – ասել է Պետրոսյանը՝ անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպին, երբ իր որդուն ծեծի էին ենթարկել է ոստիկանները:
Մոր խոսքով՝ իրենց ընտանիքը «արժանի զավակներ է տվել թե Ղարաբաղին, թե մեր պետությանը»:
«Հորաքրոջս տղան Ոսկերպարում է զոհվել, թաղված է Եռաբլուրում, իմ փոքր տղան ծառայել է Մատաղիսում, Արմենը՝ Կապանում, Ղարաբաղում ծառայելուց հետո տեգորս տղան հիվանդ վերադարձել է, քրոջս թոռը՝ վերադարձել է տուբերկուլյոզով: Մենք էդքանը տվել ենք ու իրավունք չունենք փողոցում հանգիստ քայլելու. հանցագործնե՞ր էինք», – ասել է Մարտիրոսյանի մայրը: