Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը արձագանքել է «Հայ Ազգային Կոնգրեսի» ակտիվիստներին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀԱԿ կուսակցության հայտարարությանը:
«ՀՀԿ շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ»,- ասված է շտաբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ակտիվիստները ծեծի են ենթարկվել երեկ Աջափնյակում քարոզաշրավ իրականացնելու ժամանակ: Ակտիվիստներից մեկը ծեծի հետևանքով ծանր մամնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: