Գրեթե մեկ ամիս է, ինչ հղի կանայք անվճար ծննդաբերելու համար նախատեսված հավաստագրերը չեն ստանում: ՀՀ առողջապահության նախարարությունից պատճառաբանում են, որ դա կապված է տպարանի տեխնիկական ծանրաբեռնվածության հետ, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հիշեցնելքով, որ հավաստագիրը հղի կինը ձեռք է րերում այն պոլիկլինիկայից, որտեղ հաշվառված է:
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը թերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հավաստագիր տպելն ու բաժանելն անիմաստ միջոցառում է. «Առողջապահության ոլորտում ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Այս թղթի կտորն ավելորդ է ու անարդյունավետ»:
Նա նշել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս 2010թ. հայտարարել էր, որ ծննդօգնության հավաստագիրը ներդնելու միջոցով ծնունդների թիվը կտրուկ ավելացել է:
«Նա հստակ դա կապեց հավաստագրերի ստեղծման հետ: Եվ մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպես: Ու ես ինքնս այնքան զարմացել էի, այսինքն՝ կարելի է մի թուղթ դնել շրջանառության մեջ, և ծնելիության ցուցանիշը կբարձրանա՞: Հավաստագիրը մոգոնեցին, ու բոլորը սկսեցին երեխայաստեղծ գործունեությա՞մբ զբաղվել», – զարմացել է Մկրտչյանը:
Առողջապահության նախկին նախարարի խոսքով՝ ծնելիության ցուցանիշը ոչ թե բարձրացել է, այլ տարեցտարի նվազել: